Tuttosport. Մխիթարյանը չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ և ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենտուսը» հույս ունի հաղթել «Արսենալին» հայ ֆուտբոլիստի համար մղվող պայքարում: Իտալական ակումբում վստահ են, որ առավելությունը իրենց կողմն է, քանի որ նրանք լավ հարաբերությունների մեջ են Մինո Ռայոլայի հետ, ով համարվում է Մխիթարյանի գործակալը:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը անցկացրել է 46 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ