Tuttosport. Հայտնի է դարձել «Golden Boy» 2016-ի հաղթողը

Ինչպես հաղորդում է իտալական Tuttosport-ը, Մյունխենի «Բավարիայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեսը արժանացել է «Golden Boy» 2016 մրցանակին:

Չնայած որ «Golden Boy» 2016-ի արարողությունը տեղի է ունենալու այսօր, Մոնտե-Կառլոյում, այնումենայնիվ իտալական պարբերականը իր թերթի առաջին էջին արդեն հաստատել է, որ Սանշեսն է դարձել այդ մրցանակի հաղթողը:

Ավելացնենք, որ լավագույն եռյակում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը:

gola

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ