Turkish Football. «Յունայթեդի» երկրպագուները կանխատեսում են, որ Մխիթարյանը խամրեցնելու է Օզիլի խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սոցիալական կայքերի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել թիմի նոր ձեռքբերմանը՝ Հենրիխ Մխիթարյանին՝ գրում է turkish-football.com կայքը:

«Ուիգանի» հետ ընկերական խաղից հետո «Յունայթեդի» երկրպագուները խոսում են այն մասին, որ Մխիթարյանն առաջիկա մրցաշրջանում խամրեցնելու է «Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլի խաղը:


Անդրադառնալով Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանն ու անգլիական ակումբի երկրպագուների խանդավառությանը՝ կայքը նշել է, «Ուիգանի» հետ խաղին Մոուրինյոն նախընտրել է Մխիթարյանին մեկնարկային կազմ դուրս բերել, իսկ երկրորդ կեսում փոխարինման է դուրս եկել Խուան Մատան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ