Տրեմուլինասը կարող է բաց թողնել Եվրո 2016-ը

«Սևիլյայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենուա Տրեմուլինասը ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:  30-ամյա ֆուտբոլիստը վնասել էր ձախ ոտքը Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակչի «Շախտյորի» դեմ խաղում:

Ապաքինումը կիսապաշտպանից կխլի առնվազն 4 շաբաթ: Իսպանիայի առաջնությունում ֆրանսիացին բաց կթողնի «Գրանադայի» և «Ատլետիկի» դեմ հանդիպումները, իսկ Եվրոպայի լիգայում եզրափակիչ հանդիպումը «Լիվերպուլի» դեմ:

Վտանգի տակ է նաև Տրեմուլինասի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 10-ին և ավարտվելու է հուլիսի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ