«Տրակայը» հաղթում է. Դավիթ Արշակյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Լիտվայի առաջնության 3-րդ տուրում «Տրակայը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ստումբրասին»։ Խաղը բավականին գոլառատ ստացվեց ու ավարտվեց 3-2 հաշվով։

«Տրակայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքական հրավիրված Դավիթ Արշակյանը, ում էլ հաջողվեց խաղի 72-րդ րոպեին հաղթական վերջակետ դնել՝ գրավելով մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո «Տրակայը» վաստակում է 6 միավոր ու բարձրանում երրորդ հորիզոնական։

«Տրակայ» – «Ստումբրաս»՝ 3։2
Գոլերը՝ Վալսկիս 13՛, 49՛, Արշակյան 72՛ — Սնապկաուսկաս 37՛, Յանոնիս 50՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ