«Տրակայը» հաղթեց Արշակյանի միակ գոլի շնորհիվ

Լիտվայի Ա լիգայի 8-րդ տուրում «Տրակայը» սեփական հարկի տակ ընդունեց «Ժալգիրիսին»: Տանտերերին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը խփեց Դավիթ Արշակյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 15-րդ րոպեին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արշակյանն անցկացրել է 6 հանդիպում, որոնցից երկուսում հայ ֆուտբոլիստին հաջողվել է դառնալ գոլի հեղինակ:

8-րդ տուրից հետո «Տրակայն» իր ակտիվում ունի 18 միավոր և անկախ մյուս խաղերի արդյունքներից կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ