«Տրակայ» 2-0 «Ատլանտաս». Դավիթ Արշակյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Լիտվայի առաջնության 7-րդ տուրում «Տրակայն» ընդունեց «Ատլանտասին»: Տանտերերը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան:

Հանդիպմանը մասնակցեց հարձակվող Դավիթ Արշակյանը, ով 38-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը:

7-րդ տուրից հետո Արշակյանի թիմը 18 միավորով առաջատարն է:

Նշենք, որ այս գոլը Դավիթ Արշակյանի համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում: Արշակյանն ազատ գործակալի կարգավիճակով «Տրակայ» է տեղափոխվել 2015 թվականի փետրվարին Երևանի «Միկայից»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ