Տպավորիչ վիճակագրական տվյալներ «Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով զիջեց «Ուոթֆորդին»: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ:

Լավագույն ռմբարկու Ռեշֆորդը

14

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն այս խաղում խփեց իր 10-րդ գնդակը մանչեսթերյան թիմի կազմում: 18-ամյա հարձակվողը, սկսած այն պահից, երբ նշեց նորամուտը մանկունյանցիների կազմում, հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն:

Անգլիացին նորամուտը նշել է 2016 թվականի փետրվարին: Այդ ժամանակվանից սկսած՝ ոչ մի ֆուտբոլիստ «Յունայթեդի» կազմում ավելի շատ գոլ չի խփել:

Գոլ՝ նորամուտից 53 վայրկյան անց

15

«Ուոթֆորդի» կիսապաշտպան Խուան Կամիլո Սունիգան թիմի կազմում նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Նա փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին, իսկ 53 վայրկյան անց դարձավ գոլի հեղինակ:

30 տարվա մեջ առաջին անգամ

16

«Ուոթֆորդը» վերջապես կարողացավ առավելության հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, որը թիմին չէր հաջողվում արդեն 30 տարի շարունակ:

Վերջին անգամ «Ուոթֆորդը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 1986 թվականի սեպտեմբերի 16-ին 1-0 հաշվով:

Մոուրինյո՝ տասը տարվա մեջ առաջին անգամ

17

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Ուոթֆորդից» կրած պարտությունը խորհրդանշական էր, թեկուզ բացասական առումով:

Պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմը վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ 3 պաշտոնական խաղ անընդմեջ զիջում է մրցակիցներին:

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդի» դեմ խաղից առաջ «Յունայթեդը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»(1-2) ու «Ֆեյենորդին»(1-0):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ