Տոտին, Մարադոնան, Ռոնալդինյոն, Կապելոն, Կառլոսը և այլք միասին բարեգործական խաղի կմասնակցեն

Ֆրանչեսկո Տոտին, Դիեգո Մարադոնան, Ռոնալդինյոն, Ջանլուկա Ձամբրոտան, Էրնան Կրեսպոն և այլք կմասնակցեն Հռոմում կայանալիք բարեգործական խաղին:

Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում՝ հայտնում է Football Italia-ն:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Rai 1 հեռուստաընկերությամբ:

Իրենց մասնակցությունը հաստատել են նաև Անտոնիո դի Նատալեն, Ֆաբիո Կապելոն, Ռոբերտո Կառլոսն ու Ռոդրիգո Տադեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ