Տոտին կմնա «Ռոմայում»

Հռոմի «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան որոշել է երկարաձգել պայմանագիրը Ֆրանչեսկո Տոտիի հետ՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ակումբի գլխավոր տնօրեն Մաուրո Բալդիսոնին վերադարձել է ԱՄՆ-ից Տոտիի հետ նոր պայմանագիր կնքելու համար:

Կողմերի միջև կնքվող նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ «Ջենոայի» հետ խաղից հետո:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Տոտիի ու Լուչանո Սպալետիի հարաբերությունները լարված են, և Ֆրանչեսկոն ստիպված է լինելու հեռանալ ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ