Տոտին՝ Հիգուայինի մասին. «Ժամանակակից ֆուտբոլիստները նման են քոչվորների. սա աղետ է»

Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին մեկնաբանել է Գոնսալո Հիգուայինի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը: Իտալիայի չեմպիոնը «Նապոլիին» վճարելու է 90 միլիոն եվրո: Այս տրանսֆերն Ա Սերիայի պատմության մեջ ամենախոշորն է:

«Ժամանակակից ֆուտբոլիստները նման են քոչվորների: Նրանք ընտրություն կատարում են ոչ թե սրտով, այլ ավելի շահավետ տարբերակ են որոնում: Սրտով ընտրություն քչերն են կատարում, իսկ շատերն ընտրում են այլ ակումբ տեղափոխվելու, ավելի շատ տիտղոսներ նվաճելու, ավելի շատ գումար վաստակելու տարբերակը:

Ֆուտբոլը շատ է փոխվել: Ամեն բան պտտվում է փողերի շուրջ: Ֆուտբոլիստներն անընդհատ փոխում են իրենց թիմերը՝ փորձելով ավելի շատ վաստակել:

Մարդիկ գնում են մարզադաշտ, որպեսզի տեսնեն իրենց հավատարիմ ֆուտբոլիստի խաղը: Նրանք չեն սպասում, որ իրենց կդավաճանեն:

Տեսեք, թե ինչ եղավ Հիգուայինի դեպքում: Սա իսկական աղետ է, սակայն ժամանակակից ֆուտբոլում նորմալ երևույթ է լեգեոների համար: Նա ուղղակի այլ թիմ է տեղափոխվել, որտեղ ավելի շատ գումար կստանա: Սա մտածելակերպի խնդիր է: Ոչ բոլոր արտերկրացիներն են Մարադոնայի նման գործում ու մտածում»,- Goal.com-ը փոխանցում է Տոտիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ