Տոտիի անունը հերթական անգամ գրվեց իտալական ֆուտբոլի պատմության մեջ

Հայտնի մարզական վիճակագրական պորտալ Opta Sport-ը ներկայացրել է Հռոմի «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի հերթական ռեկորդն իտալական ֆուտբոլում:

«Տորինոյի» հետ խաղի ավարտից 4 րոպե առաջ Տոտին խաղադաշտ դուրս եկավ և մինչև խաղի ավարտը կարողացավ դառնալ հաղթական դուբլի հեղինակ՝ իր անունը հերթական անգամ գրելով իտալական ֆուտբոլի պատմության մեջ:

Ֆրանչեսկո Տոտին դարձել է իտալական ֆուտբոլի միակ ներկայացուցիչը, որին հաջողվել է այսպիսի տարիքում դառնալ դուբլի հեղինակ: Նշենք, որ Տոտին այս պահին 39 տարեկան 7 ամսական է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ