«Տոտենհեմն» ու «Քրիստալ Փելասը» կպայքարեն ՄՅՈՒ-ի կիսապաշտպանի համար

«Տոտենհեմն» ու «Քրիստալ Փելասը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինին, հայտնում է Express-ը:

Ֆրանսիացի կիսապաշտպանը, ով ՄՅՈՒ-ին է միացել անցած ամառ, անտեսվում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից ու ընդամենը 6 րոպե է խաղացել Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում: Ժոզե Մոորունյոն կարծես արդեն պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստի հետ:

«Տոտենհեմը» Շնեյդերլինի համար պայքարում էր դեռ նախորդ տարվա ամռանը, իսկ ահա «Քրիստալ Փելասի» հետաքրքրությունը գալիս է գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի՝ ֆուտբոլիստի հանդեպ ունեցած համակրանքից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ