«Տոտենհեմի» առաջատարը լուրջ վնասվածք է ստացել և կարող է երկար ժամանակով շարքից դուրս գալ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողը կարող է բաց թողնել մոտ 2 ամիս: Ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի վերջին տուրի «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ:

Քեյնը երեկ բուժզննում է անցել: Վերջինիս մոտ ոտքի կոտրվածք կամ կապանների խնդիր չի հայնտաբերվել:

Նշվում է, որ Քեյնը կարող է նաև բաց թողնել իր ազգային հավաքականի առաջիկա 4 հանդիպումները:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ