«Տոտենհեմը» Հարի Քեյնին կդարձնի թիմի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Հարի Քեյնի հետ՝ հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Քեյնը նոր պայմանագրով շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:

Այդպիսով՝ Քեյնը կդառնա լոնդոնյան թիմի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Տոտենհեմի» ու Քեյնի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի ամառ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է շաբաթական 50 հազար ֆունտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ