Տոստաո. «Նեյմարը արդեն Ռոնալդոյից, Ռոմարիոյից, Կակայից, Ֆիգուից և Ռիվալդոյից ավելի լավն է»

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոստաոն կիսվել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի մասին իր տպավորություններով:

«Նեյմարը հիմա Ռոմարիոյից և Ռոնալդոյից ավելի լավն է: Նա ամեն ինչ ունի, ավելի ժամանակակից խաղացող է: Ռոմարիոն և Ռոնալդոն մի քանի բաներում էին առանձնահատուկ:

Չգիտեմ՝ Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բայց կասկած չունեմ, որ նա ֆենոմեն է, վառ ֆուտբոլիստ: Նա ունի բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են հարձակվողին:

Նեյմարը հիմա լավագույնը չէ, Մեսիի և Ռոնալդուի առկայության պատճառով: Բայց նա գերազանցում է Կակային, Ֆիգուին և Ռիվալդոյին: Նա դեռ աճելու տեղ ունի, բայց հիմա արդեն զարմացնում է»,-մեջբերում է Տոստաոյին Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ