Տորեսը պայմանագիր ստորագրեց «Ատլետիկոյի» հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը կշարունակի ելույթները ակումբի կազմում: Ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ :

Չնայած «Ատլետների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և ակումբի ղեկավարությունը համաձայնության էին եկել մինչև 2018 թվականը պայմանագիր կքնելու մասին, սակայն վերջին պահին այս որոշումը փոխվեց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են չինական և ամերիկյան ակումբները:

Հիշեցնենք՝ ավարտված խաղարկությունում Տորեսը մասնակցել է 43 հանդիպման՝ աչքի ընկնելով 12 գոլով և 5 գոլային փոխանցումով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ