Տորես. «Առջևում կյանքիս կարևորագույն խաղն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» առաջիկա հանդիպման մասին:

Իսպանացին հայտարարել է, որ առջևում իր կյանքի կարևորագույն խաղն է: Տորեսն արդեն դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, սակայն նա ցանկանում է տիտղոսը նվաճել հարազատ ակումբի կազմում:

«Դա կլինի կյանքիս կարևորագույն խաղը: «Ատլետիկոյի» պատմության մեջ հատուկ էջ ավելացնելու հնարավորություն ունենք, իսկ այդ էջը բացակայել է 113 տարի: «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալն իմ երազանքն է, որը կարող է իրականանալ»,- A Bola-ն փոխանցում է Տորեսի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ