Տոնի Կրոսը նշել է «Ռեալի» 2 ֆուտբոլիստների, ում կցանկանար տեսնել նաև Գերմանիայի հավաքականում

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին Kicker պարբերականի հետ հարցազրույցում հարցրել են, թե իր ներկայիս ակումբակիցներից որ ֆուտբոլիստներին նա կցանկանար որպես խաղընկեր ունենալ նաև Գերմանիայի հավաքականում: Կիսապաշտպանը տվել է Լուկա Մոդրիչի և Գարեթ Բեյլի անունները: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն այս ցանկում չի հայտնվել:

Տոնի Կրոսը նշել է նաև, որ առաջիկայում չի պատրաստվում հանդես գալ «Բարսելոնայում»:

«Ռեալն» իմ ակումբն է: Վերջին երկու տարիներին ես աճել եմ այստեղ որպես մարզիկ և մարդ»,-ասել է Կրոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ