Տոնի Կրոսը ասել է, թե երբ է ավարտելու կարիերան

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ չի մտածում իր ակումբը փոխելու մասին: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի բացառում նաև այն փաստը, որ կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան «Արքայական ակումբի» կազմում:

«Ես միտումնավոր երկարաձգեցի պայմանագիրս մինչև 2022թ.: Այդ ժամանակ ես կլինեմ 32 տարեկան և կարծում եմ, որ հենց այդ ժամանակ էլ ես կավարտեմ կարիերաս: Ամեն դեպքում ներկա պահին այդպիսի ծրագրեր չունեմ: Չեմ պատրաստվում ֆուտբոլ խաղալ մինչև 38-39 տարեկան: 32 տարեկան ֆուտբոլային լավագույն տարիները արդեն ետևում են»,- ասել է Կրոսը:

Ավելացնենք, որ Կրոսը «Ռեալ» էր տեղափոխվել «Բավարիայից»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ