Տոմաշ Ռոսիցկին լքում է ԵՎՐՈ-2016-ը

Չեխիայի հավաքականի առաջատարներից մեկը` կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին այլևս չի կարողանա օգնել թիմին ԵՎՐՈ-2016-ի ընթացքում: 35-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Խորվաթիայի դեմ խաղում և բաց կթողնի 3 շաբաթ:

Ռոսիցկին, չնայած տարիքին, շատ կարևոր դեր ունի Չեխիայի հավաքականում, և դարձավ գոլային փոխանցման հեղինակ Խորվաթիայի դեմ խաղում: Սակայն նա ազդրի վնասվածք ստացավ ու այլև չի հայտնվի ֆրանսիական խաղադաշտերում:

Չեխիայի հավաքականը դեռ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, իսկ խմբային փուլի երրորդ տուրում մրցելու է Թուրքիայի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ