Տիտո Ռամալյոն լքում է «Բանանցը»

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու Տիտո Ռամալյոն փոխադարձ համաձայնությամբ որոշում են կայացրել խզել կողմերի միջև պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Տիտո Ռամալյոյի հետ միասին «Բանանցից» կհեռանան նաև իր մարզչական շտաբի իսպանացի անդամները: «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը, որը զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:

Մարզական տնօրենի հաստիքի կրճատման հետ կապված նոր աշխատանքի է տեղափոխվել Արտաշես Ադամյանը: Նա նշանակվել է «Բանանցի» ակադեմիայի տնօրենի պաշտոնում:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիտո Ռամալյոյին և իսպանական մարզչական խմբին մեկ տարի համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա գործունեության ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ