Տիտո Ռամալյո. «Դեռ 40 տոկոս շանս ունենք հաջորդ փուլ դուրս գալու»

Եվրոպա լիգայի որակավորման «Բանանց» – «Օմոնիա» հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն պատասխանեց լրագրողների հարցերին.

-Բավականին հավասար խաղ ստացվեց: Թիմերը էական առավելություն չունեին միմյանց նկատմամբ: Արդյունքն այնքան էլ արդար չէր, ճիշտ է, չեմ ասում, թե «Բանանցը» պետք է հաղթեր, բայց կարող էր նաև ոչ-ոքի լինել: Գոհ եմ թիմի խաղից: Առաջիկա խաղն ավելի բարդ է ստացվելու:

-Շատ եք տխուր:

-Մի քիչ: Մի կողմից տխուր եմ արդյունքի պատճառով, մյուս կողմից հպարտ եմ թիմի խաղով: Առաջին կեսում կարող էինք գոլ խփել: Պահեր կային: Նրանք հենց առաջին վտանգավոր պահից բացեցին հաշիվը, ինչը փոխեց ողջ խաղը:

-Այսօր չտեսանք կոմբինացիոն խաղ «Բանանցի» կատարմամբ, խաղը կառուցվում էր Բուրաևի շուրջ: Արդյոք դա մարտավարություն էր, թե մրցակիցն էր ստիպել:

-Մեզ պակասում էին երկու խաղացողներ, որոնք առջևի գծում կոմբինացիոն խաղ էին ցուցադրում: Բայց մենք մարզիչ ենք, պետք է օգտագործենք այն ինչ ունենք: Պետք է փոխենք ամեն ինչ, որ երկրորդ խաղում ավելի կոմբինացիոն խաղանք: Բացի այդ, մրցակիցն ուժեղ էր, շատ լավ ֆուտբոլիստներ ուներ: Սա Եվրոպա լիգա է, իսկ այս մակարդակի թիմեր մեր առաջնությունում չկան:

-Արդյոք ստացվել էր դաշտ դուրս հանել օպտիմալ կազմ:

-Գոհ եմ բոլորից, ովքեր հանդես եկան: Արեցինք հնարավորը: Արդյունքից գոհ չեմ, բայց արեցինք ինչ կարող ենք:

-Ինչ կարող է ավելացնել «Բանանցը» պատասխան խաղում արդյունքի հասնելու համար:

-Կարծում եմ` թիմերի տարբերությունը չնչին էր, ոչ-ոքի, թե նվազագույն հաշվով պարտություն, մեծ տարբերություն չկա: Պարզապես նրանք կարողացան օգտվել իրենց պահին, սակայն ընդհանուր առմամբ հավասար խաղ էր: Յուրաքանչյուր թիմ օգտագործեց իր զենքերը, և նույնը փորձելու ենք անել հաջորդ խաղում: Այս պահին կողմերի` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները 40-60 է հօգուտ մրցակցի, բայց տարբերակներ դեռևս ունենք:

-Արդյոք մրցակիցը ինչ-որ բանով զարմացրեց:

-Ոչ, այդքան էլ չզարմացրեց: Գիտեինք` մեծ կարողություններ ունեցող թիմ է, ֆիզիկապես ամուր, լավ եզրափակում ունի: Նրանց ֆուտբոլիստներից մեկն անգլիական Չեմպիոնշիփից է, և շատ լավ խաղացող էր, բնականաբար, մեծ փողեր արժեր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ