Տիգրան Պետրոսյանց. «Բերեզովսկին հանգիստ, համեստ անձնավորություն է»

«Ռոման Բերեզովսկին հանգիստ, համեստ անձնավորություն է, երբեք իրեն գոռոզ չէր պահում: Երբ ինքն էր կանգնում դարպասին, մենք մեզ միշտ վստահ և ապահով էինք զգում: Ռոմանը նաև երկար տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն  դարպասապահներից էր և հարգանք է վայելել բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել է: Պատահական չէ, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո անմիջապես դարձավ Մոսկվայի «Դինամոյի» պես հեղինակավոր ակումբի մարզիչներից մեկը: Հիշում եմ, երբ 1994 թ. Երիտասարդական հավաքականով գնացել էինք Ադլեր՝ հավաքի, Ռոմանը նույնպես հրավիրված էր: Մենք մարզվել էինք միասին փոքր տարիքում, բայց հետո Ռոմանի մասին տեղեկություն չկար: Բոլորս նրան հիշում էինք, որպես միջահասակ ֆուտբոլիստ, բայց երբ Ռոմանը եկավ, շատ զարմացանք: Նրա հասակն արդեն այդ տարիքում 190 սմ էր: Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, թե ինչ ներուժ կարող է ունենալ Ռոմանը, քանի որ հայկական ֆուտբոլում այնքան էլ շատ չէին բարձրահասակ դարպասապահները: Ռոմանի հետ միշտ ընկերություն ենք արել և հիմա էլ կապի մեջ ենք: Նրան հետագա հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Տիգրան Պետրոսյանցը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ