Տիգրան Մարտիրոսյանը ևս կարող է բաց թողնել Ռիո-2016-ը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական վերստուգումներն է կատարել Պեկինի 2008թ. Օլիմպիական խաղերի դոպինգ-նմուշներում: Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված դեղամիջոցներ` ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստորոն:

Արգելված խթանիչներ են հայտնաբերել նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Սարդար Հասանովի և Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Օզկանի նմուշներում:

Դեպքերը դեռ ենթական են մանրամասն քննության, որից հետո միայն վերջնական որոշումներ կկայացվեն: Մինչ այդ մարզիկները ժամանակավորապես չեն կարողանա մասնակցել մրցաշարերի: Հնարավոր է, որ այս կերպ Տիգրան Մարտիրոսյանը չկարողանա մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ ներկայումս նույն կարգավիճակում է գտնվում Հռիփսիմե Մարտիորսյանը, ում` Պեկին-2008-ի դոպինգ-նմուշները ևս դրական էին եղել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ