Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Մագնուս Կարլսենի և այլ գրոսմայստերների դեմ

Chess.com կայքի կողմից կազմակերպվել է կայծակնային մրցաշար, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Պենդալա Հարիկրիշնան և Լևոն Արոնյանը՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Այս 7 շախմատիստներին պետք է միանար նաև որակավորման մրցաշարի հաղթողը, որը տեղի ունեցավ երեկ և ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով:

Մեր շախմատիստնը 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և առաջ անցավ այնպիսի հանրահայտ շախմատիստներից, ինչպիսիք են Ուեսլի Սոյը, Յան Նեպոմնյաշչին և Եվգենի Տոմաշևսկին:

Ավելացնենք նաև, որ մրցաշարում Պետրոսյանը հանդես էր գալիս ASALA777 կեղծանունով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ