Տիգրան Լ. Պետրոսյան – Մագնուս Կարլսեն պարտիան՝ հունիսի 23-ին

Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Պետդալա Հարիկրիշնան մասնակցելու են Chess.com կայքի կազմակերպած կայծակնային մրցաշարին:

Նշված 7 շախմատիստներին պետք է միանար նաև որակավորման մրցաշարի հաղթողը, իսկ մրցաշարն ավարտվել էր Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով:

Պետրոսյանը 11 հնարավորից վաստակել էր 9,5 միավոր՝ առաջ անցնելով այնպիսի շախմատիստներից, ինչպիսիք են Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին և Եվգենի Տոմաշևսկին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան, համաձայն վիճակահանության՝ որակավորման մրցաշարի հաղթողը մրցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ:

Կայծակնային շախմատի մրցախաղը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Երևանի ժամանակով 21.00-ին:


ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ