Տիգրան Գյոկչյան. «Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ»

Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի «Սպարտակ-Պրիմորյե» – «Ուրարտու» /109:59/ հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսում, «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչանը խոսել է խաղի մասին:

«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ, այսպիսի խաղերը մենք պետք է խաղանք 100 տոկոսով, սակայն այսօր նույնիսկ 10 տոկոսով չխաղացինք: Մենք երկար ճանապարհ էինք անցել, գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միշտ էլ Վլադիվոստոկում դժվար են ընթանում հանդիպումները, քանի-որ, թե՛ ժամային գոտին և թե՛ ճանապարհը մեծ խնդիրներ են ստեղծում: Չնայած դրան մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրեինք, սա մրցաշրջանի ամենավատ խաղն էր»-մեջբերում է Գյոկչյանի խոսքերը ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Պետք է նշեմ, որ խաղի ինտրիգը ընդմիջումից հետո արդեն մահացել էր, դրա համար խաղալու հնարավորություն ստացան նաև այն խաղացողները, ովքեր նախորդ խաղերին չէին մասնակցել, քանի-որ առջևում մեզ ևս մեկ ծանր հանդիպում է սպասում Սախալինում, և հիմա պետք է ուժերը խնայել այդ խաղի համար»,-ասել է մարզիչը:

Տիգրան Գյոկչյանը անրադարձել է նաև 3 միավորանոց նետումներին՝ նշելով, որ դրանք որոշիչ դարձան այս խաղում, քանի-որ մրցակիցը 3 միավորանոց նետումներով բացահայտ առավելություն ուներ, և դա ապահովեց հաշվի մեծ տարբերություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ