Տիգրան Գյոկչյան. «Տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին»

«Ուրարտու» ակումբի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է գլխավոր մարզչի մեկնաբանությունը «Սախալինի» հետ խաղից հետո, որում հայկական թիմը պարտություն կրեց 69:81 հաշվով:

«Նախ ուզում եմ շնորհավորել «Սախալինին» լավ խաղի և արժանի հաղթանակի համար: Լավ խաղ ստացվեց, ես շատ գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ խաղի հաշվից:

Մեր լավագույն խաղացողները շատ արագ խախտում էին խաղի կանոնները, այդ իսկ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց:

Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում ստացավ վնասվածք և դա նույնպես իր մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին:

Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգիոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ, բայց յուրաքանչյուր հաջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը:

Հոգնածությունը ևս իր հետքը թողեց այս խաղում: Հասնել Վլադիվոստոկ, հետո Սախալին և խաղալ ամբողջ ուժով, ոչ միշտ կարող է ստացվել, եթե մենք մեկ օր ավել ժամանակ ունենայինք Սախալինում հանգստանալու համար, կվերականգնվեինք ամբողջովին :

Այս խաղում խաղային շատ ժամանակ ստացավ նաև Նիկիտա Զախարովը, ով օգնեց պաշտպանվելուց և վաստակեց 2 միավոր: Ինձ համար շատ կարևոր դեր ունի, որ երբ որևէ մեկը դուրս է գալիս պահեստայինների նստարանից, ակումբը նրա սխալներից չընկնի, այլ հակառակը՝ փորձի նրա շնորհիվ վաստակել միավորներ և բարձրացնել խաղի հաշիվը»,-ասել է Գյոկչյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ