Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Տիգրան Ղարաբաղցյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Կարծում եմ՝ լավ և հետաքրքիր խաղ ստացվեց: Առաջին գոլը բաց թողեցինք մեր պաշտպանի կոպիտ սխալի պատճառով: Կարծում եմ՝ այսօր ոչնչով չէինք զիջում «Գանձասար-Կապանին», որն ընթանում է 2-րդ տեղում և պայքարում չեմպիոնության համար: Հավասար խաղ էր, վերջում էլ ճնշումը մեծացրինք, փորձում էինք հավասարեցնել հաշիվը, բայց գոլ խփել չստացվեց:

Երևի դուք էլ նկատում եք, որ թիմի խաղում առաջընթաց կա, վերջին արդյունքներն էլ դա են վկայում: «Արարատը» խաղից խաղ առաջադիմում է և պատրաստվում հաջորդ մրցաշրջանին: «Գանձասար-Կապանին» էլ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ:

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ