Տիբո Կուրտուան մտադիր է վերադառնալ Իսպանիա

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառում, որ կարող է հեռանալ լոնդոնյան գրանդից 2018թ.: Դարպասապհը, ով 2011-2014թթ. հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում» հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա:

«Հազիվ եմ զսպել արցունքներս, երբ հեռանում էի «Ատլետիկոյից: Ես մինչ օրս զգում եմ այդ ակումբի աջակցությունը: Մոտ ապագայում կցանկանայի նորից հանդես գալ Իսպանիայում: Ես միանգամից սիրահարվեցի այդ երկրին և խնդիրը միայն ակումբը չէ: Իմ ներկայիս պայմանագիրը «Չելսիի» ուժի մեջ է մինչև 2018թ. և ես մտածում եմ այն մասին, թե արդյոք արժե երկարաձգել այն»,- ասել է Կուրտուան:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ