Թուրքիայի առաջնության վերջին տուրի ժամանակ պատռել են Ռոբին վան Պերսիի աչքի կոպը (տեսանյութ)

«Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով Թուրքիայի առաջնության վերջին տուրի «Ակխիսար Բելեդիե» (3:1) թիմի հետ խաղի ժամանակ դարձել էր գոլի հեղինակ, չի կարողացել ավարտել հանդիպումը:

Առաջին խաղակեսի վերջում մրցակցի ֆուտբոլիստը հարված է հասցրել հոլանդացու ձախ աչքին,ով լքել է խաղադաշտը պատգարակի օգնությամբ:

Քիչ անց Վան Պերսիին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ հոլանդացու մոտ պատռված է ձախ աչքի կոպը: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ հայտնում էին, որ հարձակվողը կարող է զրկվել աչքից, բայց «Ֆեներբահչեի» բժիշկները արդեն հերքել է այդ տեղեկությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ