Թուրքական ռեստորանները դադարեցրել են իտալական պիցցայի վաճառքը

Թուրքական ռեստորաններն առաջարկում են բոյկոտել իտալական պիցցայի վաճառքն իրենց երկրում: Օրինակ՝ Emirgan Cafe-ն երկու օրով արգելել է պիցցայի վաճառքը սրճարանում: Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս իրադարձությունը սերտորեն առնչություն ունի Եվրո 2016-ի հետ:

Իտալիայի ազգային հավաքականը Եվրո 2016-ի խմբային փուլի եզրափակիչ տուրում պարտվեց Իռլանդիայի հավաքականին, որի արդյունքում իռլանդացիները, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Թուրքիայի հավաքականը միաժամանակ դուրս մնաց հետագա պայքարից՝ 3-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմերի շարքում զբաղեցնելով 5-րդ տեղը: Նշենք, որ 3-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմերից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին լավագույն 4 թիմերը:

Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին անդրադարձել է այս հարցին ու թվիթերյան իր էջում գրել. «Կարդացել եմ իտալական պիցցայի վաճառքը բոյկոտելու թուրքերի քարոզարշավի մասին: Արդարացի է հնչում: Ոչ ոք երբեք չպիտի ուտի թուրքական պիցցա»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ