Թուրքական ակումբի երկրպագուների պահվածքի պատճառով «Լիոն»-«Բեշիքտաշ» հանդիպումը հետաձգվել է

«Բեշիքտաշի» երկրպագուները անկարգություններ են կազմակերպել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Լիոնի» դեմ հանդիպման մեկնարկից առաջ:

Տեղեկացվում է, որ հսկիչներից մեկը վնասվածք է ստացել: Հյուրերի երկրպագուները կողմնակի իրեր և  ճայթրուկներ են նետել «Լիոնի» երկրպագուների վրա: Արդյունքում, ֆրանսիական ակումբի երկրպագուները ստիպված են եղել ներխուժել խաղադաշտ:

Թիմերի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է, և դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա մրցավեճը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ