Թուրք մեկնաբանը ներողություն է խնդրել Լիոնի հայ համայնքից

Թուրքական TRT հեռուստաալիքի մեկնաբան Ալֆեր Բակրջիգիլին, ով ավելի վաղ Լիոնի հայ համայնքին մեղադրել էր անկարգությունների մեջ, ներողություն է խնդրել հայկական սփյուռքից։

Եվրոպա լիգայի «Լիոն» – «Բեշիքտաշ» խաղից առաջ տեղի ունեցան անկարգություններ և ծեծկռտուք թուրք ու ֆրանսիացի երկրպագուների միջև։ Թուրքական հեռուստաալիքի մեկնաբանը այս ամենի մեջ մեղադրել էր հայկական համայնքին՝ նշելով.«Իհարկե, երկրպագուների պրովոկացիայի հնարավորությունը շատ մեծ էր, քանի որ Լիոնում ապրում են շատ հայեր»։

Այս խոսքերին ի պատասխան «Բեշիքտաշի» Ալի Գյուլտիկենը հայտարարել է, որ պետք չէ այս ամենի մեջ մեղադրել հայերին, քանի որ հայ համայնքը սիրում է «Բեշիքտաշը»։

Haberler.com-ի փոխանցմամբ՝ մեկնաբանը ներողություն է խնդրել իր խոսքերի համար։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ