Թոփ 5 առաջնություններում այս մրցաշրջանում չի իրացվել 11 մետրանոցների 33%-ը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»- «Էվերտոն» (1-1) հանդիպման ժամանակ տանտերերի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը հետ մղեց երկու 11 մետրանոց հարված:

43-րդ րոպեին հոլանդացի ֆուտբոլիստը  հետ մղեց Կևին դե Բրյունեի 11 մետրանոց հարվածը, իսկ 70-րդ րոպեին՝ Սերխիո Ագուերոյի:

Այսպիսով, թոփ 5 առաջնություններում ընթացիկ մրցաշրջանում չի իրացվել 11 մետրանոցների 33%-ը:

Բացի այդ, «քաղաքաբնակները» իրենց պատմության մեջ առաջին անգամ մեկ խաղի ընթացքում չեն իրացրել երկու 11 մետրանոց հարված:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ