Թոնի Կրոս. «Վատ չէր լինի, եթե մեզ բաժին հասներ «Բավարիան»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից ունեցած սպասելիքներով։

«Վատ չէր լինի, եթե մեզ բաժին հասներ Մյունխենի «Բավարիան»,- ասել է գերմանացին Marca-ի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք, որ Թոնի Կրոսը հենց «Բավարիայից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» 2014 թվականի ամռանը։

Նշենք նաև, վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ