Թոմաս Տուխել. «Ես դժգոհ եմ «Բորուսիայի» խաղից»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Պորտուի» նկատմամբ հաղթանակից հետո քննադատել է իր թիմի ցուցադրած խաղը:

«Չնայած, որ մենք հաղթեցինք ես դժգոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից: Մենք խաղադաշտ դուրս եկանք ոչ այնքան լավ մարզավիճակում և շատ սխալներ թույլ տվեցինք: Իհարկե արդյունքը մեզ գոհացնում է: Եթե գոլի ժամանակ խաղից դուրս վիճակ է եղել, ուրեմն դա լիովին համապատասխանում է մեր խաղին: Մենք ինքներս բարդացրեցինք մեր խաղը:

Ամեն դեպքում մենք կարողացանք դուրս գալ 1/8 եզրափակիչ, քանի որ արժանի էինք,- ասել է Տուխելը:

Տիգրան Ավետիսյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ