Թոմաս Տուխել. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Մխիթարյանը մնա մեզ հետ»

Դորտմունդի «Բորուսիան» պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահի  թիմում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ահա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը:

«Հենրիխ համարվում է մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Եթե մենք ցանկանում ենք պայքարել եվրոգավաթների և չեմպիոնության համար, ապա պետք է չվաճառենք մեր առաջատարներին: «Բորուսիան» պետք է ամեն ինչ անի իր առաջատարներին պահելու համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ