Թոմաս Տուխել. «100 տոկոսով վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ թիմ կունենանք»

Քիչ առաջ ավարտվեց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի մամլո ասուլիսը:

Տուխելը նախ անդրադարձավ թիմի ավագ Մաթս Հումելսին, ում վերջին օրերին կապում են «Բավարիայի» հետ:

«Կարծում եմ, որ Հումելսը ունի հստակ հայեցակարգ իր ապագա կարգավիճակի մասին մեր թիմում:

Ինչ վերաբերվում է Օբամեյանգին, ապա, ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը: Հույս ունեմ, որ նա կապաքինվի մինչև «Վոլֆսբուրգի» հետ խաղը»,- ասել է Տուխելը:

Գերմանացի մասնագետը նաև վստահեցրեց, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» ավելի ուժեղ թիմ կունենա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ