The Times. Սեմ Էլարդայսը կհեռացվի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից:

Ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունն այսպիսի որոշում կընդունի կապված վերջին զարգացումների հետ: 61-ամյա մասնագետը հայտնվել է բավականին մեծ հակակոռուպցիոն սկանդալի մեջ: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Էլարդայսը ասիական գործակալությունից 400000 ֆունտ է խնդրել, որպեսզի կարողանա խուսափել Ֆուտբոլային Ասոցիացիայի տրանսֆերային օրենքից:

Այսօր Էլարդայսը հանդիպել է ՖԱ-ի ղեկավարներ Գրեգ Կլարկի և Մատրին Գլենի հետ, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակից:

ՖԱ-ն լսել է գլխավոր մարզչի տեսակետը, սակայն մտադիր է մոտ ժամանակներս հեռացնել վերջինիս:

Հիշեցնենք, որ Էլարդայսը գլխավորել էր Անգլիայի ազգային հավաքականը 67 օր առաջ: Նրա գլխավորությամբ անգլիացիներն անցկացրել են մեկ հանդիպում, որտեղ ԱԱ 2018 որակավորման փուլում հաղթել են Սլովակիայի ընտրանուն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ