The Telegraph. «Յունայթեդը» բացարձակ ֆավորիտ է Իբրահիմովիչի տրանսֆերային պայքարում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մի շարք առումներով գերազանցում է մյուս թիմերին Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի ձեռքբերման պայքարում՝ գրում է The Telegraph-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ-ի հետ բանակցություններ է վարել, ու կողմերը համաձայնության չեն եկել: Զլատանը ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ ստանալ, ընդ որում՝ առանց հարկման:

Դեռևս պարզ չէ՝ «Յունայթեդը» պատրա՞ստ է այդքան աշխատավարձ վճարել Իբրահիմովիչին, թե՞ ոչ, սակայն այն, որ մանկունյանցիների ու շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի բանակցությունները երկար են ընթացել, հստակ է:

Նշվում է, որ Իբրահիմովիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության հիմնական շարժաթիռն այն է, որ անգլիական ակումբի ղեկն ամռանը, ամենայն հավանականությամբ, կտանձնի Ժոզե Մոուրինյոն, որի գլխավորությամբ շվեդ հարձակվողն արդեն ելույթ է ունեցել «Ինտերում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ