The Telegraph. Վարդին մերժել է «Արսենալի» առաջարկը

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կապ է հաստատել թիմի երկրպագուների հետ ու հայտնել նրանց, որ մերժել է «Արսենալի» առաջարկն ու պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն «աղվեսների» հետ՝ հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ «Արսենալն» ակտիվացրել է Վարդիի՝ պայմանագրով սահմանված հրաժարագնի կետը, «Լեսթերի» ֆուտբոլիստներից Ուես Մորգանը, Ռոբերտ Հուտն ու Կասպեր Շմեյխելն օրեր շարունակ համոզել են անգլիացուն մնալ թիմում ու օգնել, որ «Լեսթերը» հաջող ելույթ ունենա ՉԼ հաջորդ խաղարկությունում:

Նշվում է, որ «Լեսթերը» նոր պայմանագիր է առաջարկել Վարդիին՝ շաբաթական 130 հազար եվրո աշխատավարձով: «Արսենալն» առաջարկել է շաբաթական 155 հազար եվրո աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ