The Telegraph. Վարդին համաձայնության է եկել «Արսենալի» հետ քառամյա պայմանագրի շուրջ

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ քառամյա պայմանագրի շուրջ և շաբաթական կստանա 100 հազար ֆունտ աշխատավարձ՝ հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «աղվեսների» ղեկավարությունը փորձել է հնարավորն անել Անգլիայի հավաքականի հարձակվողին թիմում պահելու համար, սակայն չի ստացվել:

Ավելի վաղ Կլաուդիո Ռանիերին հաստատել էր, որ Վարդին կարիերան շարունակելու է «Արսենալում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ