The Sun. Ռունին չի խաղա «Լեսթերի» դեմ, 10 համարի դիրքում կխաղան Պոգբան և Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին ժամանել է ակումբի հյուրանոց միայնակ և ամենայն հավականությամբ, բաց կթողնի Անգլիայի գործող չեմպիոն  «Լեսթերի» դեմ հանդիպումը, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկրպագուները շատ դժգոհ են Անգլիայի հավաքականի ավագի ելույթներից և դա կարող է վտանգի տակ դնել Ռունիի տեղը հիմնական կազմում:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է 10 համարի դիրքում խաղադաշտ դուրս բերել 105 մլն. եվրո արժեցած Պոլ Պոգբային և Հենրիխ Մխիթարյանին ու տեսնել, թե ինչպես նրանք կդրսևորեն իրենց այդ դիրքում, այնուհետև որոշում կայացնել ֆուտբոլիստների վերջնական դիրքերի վերաբերյալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ