The Sun. Մխիթարյանի խնդիրների միակ մեղավորը Ժոզեն է. Նա հայ ֆուտբոլիստին սխալ դիրքում է օգտագործում

Հայ ֆուտբոլիստի խնդիրների մեջ միակ մեղավոր Ժոզե Մոուրինյոն է:

Ինչպես գրում է The Sun-ը, պորտուգալացի մարզիչը ճիշտ արեց, որ հնարավորություն տվեց Մխիթարյանին դուրս գալ խաղադաշտ մեկնարկային կազմում, չնայած որ վերջինս թեթև վնասվածք ուներ և գտնվում էր ոչ լավ մարզավիճակում:

Այժմ Հենրիխը դժգոհ է այն փաստից, որ քիչ ժամանակ է ստանում խաղադաշտում, այն դեպքում, երբ դեռ ցույց չի տալիս այն ֆուտբոլը, որը պետք է «ՄՅՈՒ»-ի հիմնական կազմում հայտնվելու համար: Այսինքն ստացվել է այնպես, որ Մխիթարյանը չի կարողանում վերադարձնել իր նախկին մարզավիճակը, քանի որ չի խաղում:

Բացի այդ բրիտանական լրատվամիջոցը կարծում է, որ Ժոզեն սխալ դիրքում է օգտագործում հայ կիսապաշտպանին: Հենրիխը մարզչից հրահանգ է ստանում խաղալ հարձակման ամբողջ լայնությամբ, այն դեպքում, երբ ֆուտբոլիստը իրեն ավելի լավ է զգում կենտրոնական դիրքում(ենթահարձակվող):

The Times. Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Յունայթեդի» առաջիկա 3 հանդիպումները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ