The Sun. Մխիթարյանի ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը չի վաճառվի ձմռանը, և Հենրիխը կշարունակի ելույթներն անգլիական ակումբի կազմում՝ չնայած նրան, որ վերջին շրջանում խոսակցություններ կային, թե նա կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբից:

The Sun-ը շեշտում է, որ թեև Մխիթարյանն արդեն բավական ժամանակ է՝ վնասվածք չունի, Ժոզե Մոուրինյոն 27-ամյա կիսապաշտպանին շարունակում է խաղադաշտ դուրս չբերել այն պարագայում, երբ ընդամենը նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ