The Sun.«Մխիթարյանը դժգոհ է «Յունայթեդում» իր դիրքով»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է խաղադաշտում իր դիրքով, հաղորդում է The Sun-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ դասական 10 համարի դիրքում, որում այժմ հանդես է գալիս Ուեյն Ռունին:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց առաջին կեսի ավարտից հետո: Թե՛ այդ խաղում, թե՛ նախորդ հանդիպումներում հայ կիսապաշտպանը հանդես էր եկել աջ վինգերի դիրքում: Աղբյուրի պնդմամբ՝ չնայած «Բորուսիայում» նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը խաղացել է հենց այդ դիրքում, այժմ նա ցանկանում է խաղալ կենտրոնում՝ հարձակվողի թիկունքում:

Աղբյուրը նշում է նաև, որ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ձեռք էր բերել հենց այդ դիրքի համար, սակայն առայժմ պատրաստ չէ խաղից դուրս թողնել Ուեյն Ռունիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ