The Sun. Գվարդյոլայի «Ման Սիթին» փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» միանգամից 2 առաջատարների

Այս ամառվա ընթացքում «Մանչեսթեր Սիթին» կապ է հաստատել ու փորձել ձեռք բերել «Բարսելոնայի» միանգամից երկու աստղերի` Լիոնել Մեսիին ու Նեյմարին, հայտնում է The Sun պարբերականը: Երկու դեպքում էլ անգլիական ակումբի ներկայացուցիչները մերժում են ստացել, քանի որ ֆուտբոլիստները նախընտրել են մնալ «Բարսելոնայում»:

Նշենք, որ Նեյմարն արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2021թ., մնում է միայն ստորագրել այն: Կատալոնական ակումբը սկսել է աշխատել նաև Լիոնել Մեսիի նոր պայմանագրի շուրջ: Ակումբը մտադիր է արգենտինացուն առաջարկել այնպիսի պայմանագիր, որի համաձայն ֆուտբոլիստը կարիերան կավարտի «Բարսելոնայում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ