The Sun. «Բարսելոնայում» ցնցված են Մեսիի պահանջած աշխատավարձի չափից

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին կհամաձայնի նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, եթե կատալոնական թիմն արգենտինացուն շաբաթական 825 հազար ֆունտ(տարեկան 43 մլն ֆունտ) աշխատավարձ վճարի՝ գրում է The Sun-ը:

Աղբյուրը նշում է, որ թիմի ղեկավարությունը ցնցված է Մեսիի պահանջած աշխատավարձի չափից և չի պատրաստվում զիջումների գնալ: Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անգամ կապ է հաստատել Մեսիի հոր հետ, որպեսզի հարցը լուծելու այլ եղանակ գտնի:

Ավելի վաղ տեղեկություն կար, թե «Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ, որից հետո Goal.com-ը, հղում կատարելով սեփական աղբյուրին, հայտնեց, որ այդ տեղեկությունը կեղծիք է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ